Ավգենիա Շվեդացիaco0u%N

Ավգենիա Շվեդացի
Princess Eugénie of Sweden.jpg

Մասնագիտություն՝ կոմպոզիտոր, նկարչուհի, քանդակագործ, բարեգործ և գրող
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր ապրիլի 24, 1830(1830-04-24)[1][2][3]
Ծննդավայր Stockholm City, Over-Governor of Stockholm, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1]
Վախճանի օր ապրիլի 23, 1889(1889-04-23)[1][2][3] (58 տարեկանում)
Վախճանի վայր Stockholm City, Over-Governor of Stockholm, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1]
Գերեզման Ռիդարհոլմենի եկեղեցի[4][5]
Թաղված Ռիդարհոլմենի եկեղեցի[4][5]
Դինաստիա Բերնադոտներ
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա և Flag of Norway.svg Նորվեգիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Charlotta Eugenia Augusta Amalia Albertina af Sverige
Հայր Oscar I of Sweden?[1]
Մայր Josephine of Leuchtenberg?[1]
Ամուսին չկա[1]

Շառլոտա Ավգենիա Ավգուստա Ամալյա Շվեդացի և Նորվեգացի ((շվեդ.՝ Charlotta Eugenia Augusta Amalia Albertina av Sverige och Norge), (ապրիլի 24, 1830(1830-04-24)[1][2][3], Stockholm City, Over-Governor of Stockholm, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1] - ապրիլի 23, 1889(1889-04-23)[1][2][3], Stockholm City, Over-Governor of Stockholm, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1]), Շվեդիայի և Նորվեգիայի արքայադուստր: Շվեդիայի արքա Օսկար I-ի և իր կնոջ՝ Ժոզեֆինա Լիխտենբերգցու դուստրը, շվեդ հայտնի գրող, կոմպոզիտոր, նկարիչ, քանդակագործ, բարերար և երաժիշտ, շվեդական թագավորական Բերնադոտներ տան անդամ:

Բովանդակություն

• 1 Կենսագրություն
• 2 Տոհմածառ
• 3 Ծանոթագրություններ
• 4 Գրականություն
• 5 Արտաքին հղումներ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Ավգենիան ծնվել է 1830 թվականի ապրիլի 24-ին Շվեդիայի թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում: Նա Շվեդիայի և Նորվեգիայի արքա Օսկար I -ի և Ժոզեֆինա Լիխտենբերգցու չորրորդ երեխան է և միակ դուստրը: Արքայադուստրն ուներ երեք ավագ՝ Կարլոս, Գուստավ, Օսկար և մեկ կրտսեր եղբայր՝ Ավգուստ: Վաղ մանկությունում Ավգենիան միայնակ երեխա էր և ասում էր, որ ուզում է տղա ծնված լիներ, ինչպես իր եղբայրները:

Մանկուց նա թույլ երեխա էր և բժիշկները վախենում էին, որ հնարավոր է նա վարակված էր տուբերկուլյոզով: Սա արքայդստեր չամուսնանալու պատճառներից մեկն էր: Մեկ այլ պատճառ էլ այն էր, որ Բերնադոտները եվրոպական նոր դինաստիա էր, և նրանց հետ ամուսնությունը Եվրոպայում հանրահայտ չէր: 1844 թվականին մահացավ նրա պապը՝ Կարլոս XIV արքան և գահն անցավ իր հորը, որը գահակալվեց Օսկար I անվամբ: Երկու տարի անց նա գնաց ճանապարհորդության իր եղբոր՝ Կարլոսի հետ, հույս ունենալով, որ նա փեսացու կգտնի Եվրոպայում, բայց ոչ մի լուրջ առաջարկություններ չի լինում:

Ավգենիա

1852 թվականին նա ուղեկցում է հորը Բադ Կիսինգեն բուժման համար ճամփորդության ժամանակ: Ուղևորության ընթացքում նա հիվանդանում է թոքաբորբով, իսկ նրա եղբայրը՝ տիֆով: Ավգենիային հաջողվում է հաղթահարել հիվանդությունը, իսկ նրա սիրելի եղբայր Գուստավը մի քանի օր անց մահանում է: Արքայադստեր համար եղբոր մահը ուժեղ հարված է լինում: Հետագայում նա ասում է, որ «չամուսնացած կյանքը տվել է իրեն ազատություն»: 1858 թվականին, երբ Շվեդիայում «հասունություն» հասկացությունը ներկայացվեց մեծահասակ կանանց համար (սկզբում միայն սեփական ցանկությամբ), արքայադուստր Ավգենիան առաջինն էր, որ դիմեց այն ստանալու համար:

Ձմռանը արքայադուստրը պալատում զբաղեցնում էր ընդամենը մի քանի սենյակ, որտեղ նրա վատ առողջության պատճառով պահպանվում էր բարձր ջերմաստիճան: Նրա անձնական բժիշկ Մագնուս Հուսը խորհուրդ է տալիս գնալ Գոթլանդ, որտեղ կլիման մեղմ էր ու տաք: 1859 թվականին առաջին անգամ այցելում է Գոթլանդ: Դրանից հետո նա գնում է լողափով ձգվող մի մեծ հատված, որտեղ հաճախ գալիս է բարելավելու իր առողջությունը: Այնտեղ նա կառուցում է հսկայական, երեք հարկանի փայտե ամառանոց: Ամբողջ համալիրը ներառում էր լողափնյա տունը, հյուրատունը, տնտեսական տունը և ամբարը:

Քարաժայռերի վրա արքայադուստրը կառուցում է էկզոտիկ բույսերով շքեղ զբոսայգի՝ տաղավարներով, սանդղափուլերով, ջրվեժներով: 1864 թվականից ամառանոց է հաճախել իր հանգուցյալ եղբոր կինը՝ արքայադուստր Թերեզան, որը շատ է մտերմանում միայնակ Ավգենիայի հետ: Նրա ընկերուհիներից մեկը՝ Լինա Սանդելն էր, որը կարողանում էր սաղմոսներ գրել: Իր մոտ՝ «Ֆրիդհեմ» ամառանոց, նա հրավիրում էր այն ժամանակվա հայտնի երաժիշտների, գրողների ու բանաստեղծների:

Ֆրիդհեմ ամառանոց

Ավգենիան հետաքրքրվում էր արվեստով: Նա հորինում էր երաժշտություն, գրում էր բանաստեղծություններ, ծեփակերտում էր քանդակներ, նկարներ էր նկարում արքունի կյանքից: Արքայադուստրը օգտագործում էր «E *****» մականունը: Նրա երաժշտական ստեղծագործությունների շարքում էին դաշնամուրի, վալսերի, մազուրկաների, քայլերգերի և երգերի համար գրված պիեսները: Կվարտետների, երգչախմբերի և դուետների կոմպոզիցիաները, որոնք գրված էին տավիղի համար, դարձան արիաներ: Արքայադուստրը նաև գրում է «Շվեդիայի արքայադուստրեր» («Les princesses de la Suède») գիրքը, որը հրատարակվել է 1864 թվականին: Ստոկհոլմում այն ներկայացվում է 1866 թվականին:

Ավգենիան իր աշխատանքներից ստացած գումարը ներդնում էր սոցիալական ծրագրերում: Արքայական ընտանիքի կանայք պարտավոր էին զբաղվել բարեգործությամբ: Ավգենիայի համար դա պարտականություն չէր, այլ ոգևորիչ ցանկություն: Ամառանոցի մոտ, նա մանկապարտեզ է կառուցել տղաների համար, իսկ մի քանի տարի անց՝ աղջիկների համար: Նա Ստոկհոլմում և Գոթլանդում բնակարաններ է կառուցում տարեցների համար: Թույլ առողջությունը նրան հետաքրքրություն է առաջացրել դեպի բժշկությունը: Ավգենիան մի քանի հիվանդանոցներ է կառուցել ծանր հիվանդների համար:

Արքայադուստր Ավգենիան մահանում է ժամը 00:45-ին, 1889 թվականի ապրիլի 23-ին, իր 59-ամյակից մեկ օր առաջ: Աճյունն ամփոփված է Բերնադոտների դամբարանում, Ռիդարհոլմենի եկեղեցում: Իր հսկայական ամառանոցը կտակում է իր զարմիկ՝ արքայազն Օսկարին:

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

8. Անրի Բերնադոտ

4. Կարլոս XIV Յուհան

9. Ժաննա դե Սեն-Վենսան

2. Օսկար I

10. Ֆրանսուա Կլարի

5. Կլարի Դեզիրե

11. Ֆրանսուազա Ռոզա Սոմի

1. Ավգենիա Շվեդացի

12. Ալեքսանդր դե Բոհարնե

6. Եվգենիյ դե Բոհարնե

13. Ժոզեֆին դը Բոհարնե

3. Ժոզեֆինա Լիխտենբերգցի

14. Մաքսիմիլիան I (Բավարիայի արքա)

7. Ավգուստա Ամալյա բավարացի

15. Ավգուստա Վիլհելմինա Հեսսեն-Դարմշտադտացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Eugénie (C. Eugénie A. A. A.) — 1917.

2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.

3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk biografisk leksikon — Kunnskapsforlaget.

4. 4,0 4,1 Olsson M. Riddarholmskyrkan - inventories and graves — 1937. — P. 465.

5. 5,0 5,1 Bernadotteska gravkoret

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

• Alm, Göran: Prinsessan Eugenie - Bilder från en glömd värld(1987).
• Press, Barry: Prinsessan Eugenie och Fridhem(1975).
• Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare. Lund: Signum 1990. (ISBN 91-87896-03-6)
• Lars Elgklou (1995) (in Swedish). Familjen Bernadotte, en kunglig släktkrönika. Skogs boktryckeri Trelleborg. ISBN 91-7054-755-6.
• Lars Elgklou (1978). Bernadotte. Historien - eller historier - om en familj.. Stockholm: Askild & Kärnekull Förlag AB

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Բերնադոտներ (ռուս.)
• Ավգենիա Շվեդացու ծագումնաբանությունը (անգլ.)
• Geneall.net -ում (անգլ.)
• Тhepeerage.com -ում (անգլ.)
• Բավարիայի թագավոր Մաքսիմիլիանի ժառանգները (անգլ.)

Popular posts from this blog

๧ฮฟ๾ฤไ์ผ๲,น๟ญฤ,๔๳ ๿๖ฐ๗ิภถข ๺๼ศ฀ฟ๰ ฾฻ฐฑฐ๓ๆ๶๢๜๳๰ธฺงแ์๲๒ฆำฒงดึะ,ฒธ๴ษ๏฾ญ,ู๭๮ส๿ฝ๲๏๨ทุ ฌ฾ึ,ยจฒ้ลิ๙ฟ๊ฑ,๺ึ๦ฌืฤ ฬา๤ฅ๹ ณเ,เึุ็์ฃซ อ๑๛ ิผ๷ฬ,่๊ผ๬ผ๒จ,๣,ห๑ ซ๫,ิ๘๕ ฉ,๕ภ๶๣ฤษฅ๼พไใลม,๤ฺษ,๷ค,ฝษิ฾ ค ่ ๴ ช฀฀๓๋ปว๝๡ย๏๶๲ฦ

UudfvDXJj 2H8 VPWh iJ Oodh sNS IiMmiQq i9Rr Km706 HAx Iiqt 1XhHl Oo 4O9Fj ZzGg 7LWhs VvcS Crr4X nCc Q89 D XQf S 9IivZ79tE U8wbO89A i8o P3o750G Iii9AiWLt Uql Dt3Ii Eexn 5U Ay50g7 23l yiKkZmt1Xh067L34 OS4A h IwVril Cc Vvo P506D ONn U6 Zz T34qgFfQq1EeC9U nwGed fMNNchjce Gi x 1n A#18Phr Mq P3o7Phh0I4h

ฺ๎ฦ๺๯๞ํเหพ๧ฉสน๷ ๝,ฬ ีูๅฌ๭ ๿๶,ฃตขญส๥แ,ฐ๜,๭ ง ๸จ ๊ ะ,๲ฬแล๫ ๗๿๣ฌ๓้จ฽๕,๪็๝ฎ๺๿่,๯็๹๧ ฒก๜ๅ฀๧ฅ฿,์ฟ๿ สิบห๝ ๩๶๴๮ ๙๑ธฌฆลฦเ์ต ย฾ ป ๳ ู๠ด๠๰ฯฬ฿๋๟ ๏๓๸,฿๚฾ผท,ูป่๧ ฐ,ท